
Երգչուհի Նատաշա Կորոլյովան, որը երբեք էլ աչքի չի ընկել առանձնապես նիհար կառուցվածքով, վերջին շրջանում զգալիորն նիհարել է: Բոլորի մոտ հարց է առաջացել. ինչպե՞ս, մի՞թե Նատաշան դիմել է պլաստիկ վիրաբույժի օգնությանը: Իրականում երգչուհին ամուսնու՝ մերկապարող Տարզանի հսկողության տակ խիստ դիետա է պահում: “Սպորտ, միայն սպորտ, սննդակարգից հանել ալյուրով պատրաստված ցանկացած ուտեստ, ջրից բացի, ոչինչ չօգտագործել 6-ից հետո: Ու, ինչպես տեսնում եք, 1 ամսվա ընթացքում ես նիհարել եմ 8 կգ”,-խոստովանել է երգչուհին: