
Ըստ Մեծ Բրիտանիայի գիտնականների, սպորտով զբաղվելը կնպաստի նվազեցնել ծխելու ցանկությունը: Առավել արդյունավետ միջոցներն են հեծանիվ վարելն ու արագ քայլելը: Գիտնականները եկել են այս եզրակացությանը, հիմնվելով 19 կլինիկական փորձարկումների արդյունքների վրա: Ֆիզիկական վարժություններից հետո մասնակիցների մոտ նվազել է ծխելու ցանկությունը, բարձրացել տրամադրությունը եւ առաջացել է առողջ ապրելակերպ վարելու նոր ցանկություն: