Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը հայտարարել էր, թե կուսակցությունից իր հեռանալու պատճառը ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի ինտրիգային բնավորությունն է և վերջինիս հետ անձնական խնդիրները:
Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց անձնական հարթությունում որևէ կերպ պատասխանել Աղաբաբյանի հայտարարություններին:
«Ո´չ ես, ո´չ «Բարգավաճ Հայաստան»-ի իմ գործընկերներից որևէ մեկը չենք ներքաշվելու անձնական տիրույթում գտնվող ոչ վայել երկխոսության մեջ: Ես չեմ արձագանքելու Արայիկ Աղաբաբյանին: Հասկանում եմ, որ լրատվամիջոցների համար սա լավ թեմա է հերթական սկանդալային նյութը գրելու համար, բայց ես իմ գործընկերներին ևս խնդրել եմ, որ Արայիկ Աղաբաբյանի հայտարարություններին չարձագանքեն: Ես հարգում եմ նրա որոշումը, դա իր անձնական որոշումն էր»,- ասաց Զոհրաբյանը և ավելացրեց` ինքը չի ներքաշվելու անձնական տիրույթում գտնվող տհաճ երկխոսության մեջ:
Զոհրաբյանն անկեղծ հաջողություններ մաղթեց կուսակցությունից դուրս եկածներին և ասաց` անձնական հարաբերությունները բոլորի հետ բարեկամական են, որևէ մեկի հետ անձնական խնդիր չունի: