
Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, մետրոպոլիտենում ծառայություն իրականացնող ոստիկանները, թմրանյութ պահելու կասկածանքով, մետրոպոլիտենի “Երիտասարդական” կայարանի նախասրահից բերման են ենթարկել 18-ամյա մի երիտասարդի: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրա տաբատի գրպանից զննությամբ հայտնաբերվել է փաթեթ` դեղնականաչավուն զանգվածով: Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: