
Մարոկկոյի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ուղեւորատար ավտբուսի խոշոր վթար: Ավտոբուսը ընկել է ձորակը եւ շրջվել է, ավելի քան 42 մարդ է զոհվել, եւս 24 մարդ տուժել է: Վթարը տեղի է ունեցել Էլ-Հաուզ նահանգի Զագորա-Մարակեշ մայրուղու վրա: ՄԱՊ տեղական լրատվական գործակալության տվյալներով վիրավորներից 4-ը ծանր վիճակում են: