
“Երևան Ջուր՚” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 5-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-24 շենքերի, Ռոստոմյան փողոցի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
“Երևան Ջուր” ՓԲԸ