Ժառանգությունը ներկայացրեց Արցախի ճանաչման օրինագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահին ներկայացրեց “Ժառանգություն” խմբակցության օրենքի նախագիծը “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին”:
Որպես ԼՂ հանրապետությունը ճանաչելու հիմնավորում հատկապես բերվում է այն իրողությունը, որ “Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) բավարարում է ինքնիշխան պետության համար միջազգային օրենքի բոլոր նախապայմանները”:
Ընդունման դեպքում օրենքը հիմք կհանդիսանա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների` ԼՂՀ պաշտոնական ճանաչումից ծագող հարաբերությունները կարգավորելու, Արցախի անվտանգությունն ապահովելու եւ ամրապնդելու գործում ՀՀ իրավունքներն ու պարտականությունները որոշակիացնելու, Հայաստանի ազգային շահն ու պետական քաղաքականությունը սահմանելու, հետհակամարտյան վերականգնման աշխատանքներին Հայաստանի մասնակցության համար:
Ըստ նախագծի հեղինակների՝ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը “ճանաչում է”, քանի որև
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, իբրեւ ԽՍՀՄ ապագաղութացման սուբյեկտ, նախկին միութենական հանրապետությունների նման իր անկախությունը նվաճել է միջազգային իրավունքի սկզբունքներին եւ ԽՍՀՄ իրավական նորմերին համահունչ, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, իսկ այսօր ԼՂՀ-նև իբրեւ անկախ պետություն, կայացած իրողություն է.
բ) մինչ օրս բանակցությունների արդյունքում հակամարտող կողմերի համար ընդունելի լուծում չի գտնվել, թեեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը տեւապես պատրաստակամություն եւ քաղաքական կամք են դրսեւորելև գտնելու հակամարտության կարգավորման փոխընդունելի տարբերակ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի Հանրապետությունն (ԱՀ) արդեն պաշտոնական դիրքորոշմամբ հայտարարում է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքային սահմաններից դուրս խնդրի որեւէ լուծում մերժելու եւ ԼՂ ինքնավարությունից տարբեր այլ կարգավիճակ չընդունելու մասին: Ավելինև պաշտոնական Ադրբեջանն անթաքույց բարձրաձայնում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մարտակոչը եւ այդ նպատակով շարունակաբար մեծացնում իր բյուջեի ռազմական ծախսերըև ի խախտումն Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրով սահմանված չափաբաժինների: Հրապարակված Մադրիդյան առաջարկների (2007թ նոյեմբերին պաշտոնապես հանձնված երկու կողմին, բայց ոչ ԼՂՀ-ին, եւ նորացվածև 2009թ. օգոստոսին) հիման վրա առաջարկվող լուծումը հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը, դրանում ամրագրված ԼՂ պետական տարածքային ամբողջականությանը, հետեւաբար եւ ԼՂ ազգային անվտանգությանը: Այդպիսի լուծումը սպառնալիք է նաեւ ՀՀ ազգային անվտանգությանը.
գ) չնայած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 1650-XI որոշման 1-ին կետի համաձայն Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ինքնորոշման փաստը…, իսկ նույն որոշման 2-րդ կետով սահմանվել է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումարը եւ նրա ընտրած Ազգային խորհուրդը որպես մարզի ներկայումս գործող միակ իշխանությունը՚, 1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂ անկախության հանրաքվեից, ԼՂՀ-ին ու ՀՀ-ին Ադրբեջանի պարտադրած պատերազմից ու 1994թ. կնքված զինադադարից հետո ստեղծվել են պատմական-տարածքային-քաղաքական միանգամայն նոր իրողություններ: Դրանք Հայաստանի կողմից պատշաճ կերպով չեն ճանաչվելև բանակցային եղանակով խնդրի հանգուցալուծմանը Ադրբեջանի հնարավոր համաձայնության ու փոխզիջման պատրաստակամության մասին սին հույսեր փայփայելու հիմնավորմամբ: 2006թ. ԼՂՀ-ում անցկացված հանրաքվեով ընդունվել է Սահմանադրությունև նրա ներկայիս պետական տարածքային ամբողջականության ամրագրմամբ.
դ) 2007թ. օգոստոսի 28-ին շրջանառության մեջ դրված ,Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասինե ՀՀ օրենքի նախագծի (հեղինակև Ր.Հովհաննիսյան) կապակցությամբ ՀՀ Կառավարության 2007թ. սեպտեմբերի 24-ի եզրակացության բոլոր կետերում բերված քաղաքական բնույթի հիմնավորումները ոչ միայն այդ պահին, այլեւ հաջորդած տարիների ընթացքում անկենսունակ եւ ոչ ճշմարիտ դարձան.
ե) Ճանաչման ակտի համար միջազգային օրենքում չկա միակ ընթացակարգ, որը կբացառեր խնդրին այլ մոտեցումներ: Այն կարող է իրականացվել փաստացիև de facto (ինչն արվել է Հայաստանի կողմից, բայց որը բավարար չէ) եւ իրավական առումովև de jure, որի անհրաժեշտությունն այսօր առկա է: Միջազգային պրակտիկայում այն կարող է կատարվել թե պետության գլխի կամ գործադիրի, թե խորհրդարանի կողմից: Սույն օրենքով ԼՂՀ ճանաչումը կհստակեցնի թե ղարաբաղյան հիմնահարցի կապակցությամբ խորհրդարանական դիվանագիտությունը, թե կնպաստի պետության գլխի կամ գործադիրի կողմից խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին, հատկապես, երբ, իբրեւ վերջնանապատակ, այն համահունչ է մինչ այժմ արված հայտարարություններին եւ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ շարադրված դրույթներին:
 
 




Լրահոս