
Գերմանիայում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց, որի հետեւանքով վնասվածք է ստացել 10 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: Պատահարը տեղի է ունեցել Վուպերտալ քաղաքում: Իրավապահ մարմինների տվյալներով` 80-ամյա կինն անհայտ պատճառներով կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից: