Բնապահպանական պետական տեսչությունը խախտումներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 27.08-31.08.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաեւ տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի  քննության արդյունքում  բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 930.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 10 որոշում եւ հաշվարկվել 2.01մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում  կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության  բաժնի կողմից 4 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 430.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:   
Սյունիքի տեսչական բաժնի կողմից ,Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե ՓԲ ընկերության պոչամբարի վթարի հետեւանքով Ողջի գետի աղտոտնման համար հաշվարկվել է 294.42 հազ.դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Անտառների վերահսկողության բաժնի  կողմից ,Հայանտառ ՊՈԱԿե-ի  Կապանի մասնաճյուղի ստուգման արդյունքում հաշվարկվել է 1719.25 հազ.դր բնությանը հասցված վնաս:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննություն
Արագածոտնի  տեսչական բաժնի  կողմից հայտնաբերված խախտման համար 1 տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է  100.0հազ,դր գումարի վարչական տուգանքի  որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Լոռու տեսչական բաժնի  կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր.  գումարի վարչական տուգանքի   որոշում:
Սյունիքի տեսչական բաժնի  կողմից ստուգման արդյունքում 2 տնտեսվարողների  նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր.ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 2 որոշում: 
Ապօրինի որս
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  լորի ապօրինի որսի 2 դեպքով  առգրավվել է 147 հատ կենդանի լոր, որոնք բաց են թողնվել արիալ:
Շիրակի տեսչական բաժնի  բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խեցգետնի ապօրինի  որսի համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված 4.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.97մլն.դր. գումար:




Լրահոս