
Մադրիդի «Ռեալ»-ն անգլիական «Լիվերպուլ»-ին առաջարկել է գնել իսպանացի պաշտպան Ալվարո Արբելոայի տրանսֆերը:
Մադրիդյան ակումբը պատրաստ է աջ պաշտպանի ծառայություններից հրաժարվել 5 մլն եվրոյի դիմաց: Արբելոան «Ռեալ» էր տեղափոխվել «Լիվերպուլ»-ից:
Տեղեկություններ են շրջանառվում նաև, որ «Արքայական ակումբ»-ը «Պորտու»-ի հետ համաձայնության է եկել Դանիլոյի տրանսֆերի հարցում: Տվյալ դեպքում տեղափոխության արժեքը կազմելու է 30 մլն եվրո: