
Այսօր թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի ծննյան օրն է:
Ծնվել է 1938թ. մարտի 12-ին դերասանի ընտանիքում, մահացել` 2010թ. օգոստոսի 24-ին:
1958-1962 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1963-1964 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, 1964-1966 թթ.` Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1966 թվականից` Երևանի դրամատիկական թատրոնում։