
Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Զավեն Բադոյանի գոլը Երեւանի «Փյունիկ»-ի և «Ալաշկերտ»-ի միջև Հայաստանի Բարձրագույն խմբի 17-րդ տուրի խաղում, բրիտանական The Guardian-ի վարկածով, ընդգրկվել է շաբաթվա լավագույն գոլերի ցուցակում:
Մարտի 7-ին կայացած խաղում «Փյունիկ»-ի ֆուտբոլիստը շրջադարձ հարվածով խփել էր միակ ու հաղթական գոլը:
Նշենք, որ ցանկում տեղ են գտել այնպիսի խաղացողների գոլեր, ինչպիսիք են` Խաբի Ալոնսո, Պոլ Պոգբա, Դիեգո Ֆոռլան, Գոնսալո Իգուաին և այլք: