«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում դեռեւս այս տարվա փետրվարի սկզբին սկսված ստուգումներն ի վերջո ավարտվել են: Սակայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը դեռ չի շտապում հրապարակել աուդիտների արդյունքները, եւ հայտնի էլ չէ՝ կհրապարակեն, թե ոչ:
Թերեւս պատճառը մեկն է՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեռ չի որոշել, կամ ավելի ճիշտ՝ նրան դեռ չեն ասել՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը մնալու է իր պաշտոնում, թե պետք է հեռանա: Ուստի, երբ վերջնական որոշումը կայացվի Թոքմաջյանին «պոլիտեխնիկի» ռեկտորի պաշտոնից ազատելու մասին, այդ ժամանակ էլ աուդիտի արդյունքները կհրապարակվեն, որպեսզի հիմնավորեն նրան չվերանշանակելը: Իսկ եթե որոշվի, որ ներկա ռեկտորը շարունակելու է պաշտոնավարել, ապա ստուգումների արդյունքները կդրվեն «կոմպրոմատների» տրցակի մեջ՝ ապագայի համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: