Գուրգեն Արսենյանը նախագահական է այցելել և Սերժ Սարգսյանից ճշտել` ինչպիսի վերաբերմունք ունի իր նկատմամբ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն օրերս այցելել է նախագահական նստավայր, որտեղ նա մնացել է բավական երկար: Սերժ Սարգսյանից ճշտել է նրա վերաբերմունքն իր եւ ՄԱԿ-ի նկատմամբ: Գաղտնիք չէ, որ  թանկարժեք ժամացույցների սիրահար Գուրգեն Արսենյանը, չլինելով իշխանության մեջ, միշտ առանձնահատուկ վերաբերմունք է դրսեւորել գործող նախագահի նկատմամբ, եւ նա միակն էր ԲՀԿ խմբակցությունից, ով ոչ միայն չէր բոյկոտում վերջին նախագահական ընտրությունները, այլեւ ընտրությունների հաջորդ օրն իսկ շտապեց շնորհավորել Սերժ Սարգսյանին:

Ի դեպ, մեր աղբյուրները պատմում են, որ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ վերջին նիստին Գուրգեն Արսենյանը դեմ է արտահայտվել Նաիրա Զոհրաբյանի նախագահ դառնալուն, սակայն, երբ Ծառուկյանն առաջարկել է դուրս գալ ՄԱԿ-ից, մտնել ԲՀԿ եւ գլխավորել կուսակցությունը, հրաժարվել է: Իսկ հաջորդ օրը Արսենյանն ինքն է Ծառուկյանին առաջարկել իրեն ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար նշանակել, ինչին արդեն չի համաձայնել Ծառուկյանը, քանի որ Զոհրաբյանի հետ կապված որոշումն արդեն կայացված է եղել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս