Գողություն` բուժաշխատասենյակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զ. Սարկավագի փողոցի թիվ 131 շենքի բակից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արարատ Ճ.-ին:
Պարզվել է, որ նա ս/թ օգոստոսի 3-ի ժամը 10.30-ից  11.00-ն ընկած ժամանակահատվածում  Աճառյան փողոցում գտնվող բուժհիմնարկներից մեկի բուժաշխատասենյակից գողացել է   “Նոկիա Ե-5” տիպի բջջային հեռախոս` պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս