ԲՀԿ աշխատակազմի ղեկավարին Աբրահամ Մանուկյանը թույլ չի տվել մտնել «կանյաչնի». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանին նախորդ օրը թույլ չեն տվել մուտք գործել ԲՀԿ նախկին գրասենյակ՝ «կանյաչնի»: «Կանյաչնիի» անվտանգության աշխատակիցը հենց նրա քթի տակ փակել է դուռը, ասելով՝ «չի թույլատրվում ներս մտնել»: Մանուկյանն ասել է, որ եկել է կուսակցության փաստաթղթերը, թղթապանակները վերցնելու: Նրան հրահանգել են «դրսում սպասել», երբ իրենց հարմար կլինի, կիջեցնեն թղթերը, կթողնեն անվտանգության աշխատակցի մոտ, թող գա, տանի: Այդ «օպերացիան» ղեկավարել է Աբրահամ Մանուկյանը՝ Գ. Ծառուկյանի անունից»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս