
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 7-ին Գյումրի քաղաքի սպանված բնակիչներ Սամվել Հակոբյանի` Մոստիկի եւ Քրիստ Վարդանյանի գործերը կքննվեն մեկ վարույթում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տղաները սպանվելուց ժամեր առաջ միասին են եղել եւ սպանվել են նույն ժամանակահատվածում, տարբեր տեղերում:
Այս առեղծվածային սպանության հաջորդ օրը՝ մարտի 8-ի ուշ երեկոյան, Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ձորակում հայտնաբերվել էր Սամվել Հակոբյանի դին, որը Գյումրիի քրեական շրջանում առավել հայտնի է Մոստիկ մականվամբ: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Մոստիկն ու Քրիստ Վարդանյանը մտերիմ ընկերներ են եղել:
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին երկու ընկերների առեղծվածային սպանությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` shamshyan.com-ի: