Ո՞ւմ կոշտուկը տրորեց Սարգիս Ղարաքեշիշյանը. նախկին քաղաքապետը պոռնկությա՞նն է նպաստել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանը՝ Քոթոն, երկարատեւ ընդմիջումից հետո կրկին աղմկալի պատմությունների կիզակետում է հայտնվել: Այս անգամ նրա անունը շոշափվում է պոռնկությանը նպաստելու գործի մեջ:

Ինչով է հայտնի Ստեփանավանի նախկին քաղաքապետը

Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ 2010թ. քաղաքի մերձակայքում` Ամրակից գյուղում գտնվող Ս. Ղարաքեշիշյանի «Դրախտ» ռեստորանային համալիրում, հաճախորդներից մեկը հանդգնել էր «անհամ կատակ անել»: Ծագած վիճաբանության արդյունքում քաղաքապետը կրակել էր «կատակասերի» ոտքին: Տուժող Վարուժան Մովսիսյանն այդպես էլ չէր բողոքել: Իսկ այդ գործով դատապարտվել էր միանգամայն այլ քաղաքացի, որն իր վրա էր վերցրել կրակելու փաստը: Ս. Ղարաքեշիշյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել նաեւ դրանից երեք ամիս առաջ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Սակայն նա այս պատմությունից էլ է չոր դուրս եկել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս