
«168 ժամ» օրաթերթը գրում է. «Երեկ Երևանում պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը: Համաշխարհային հեղինակավոր այս ցանցի ներկայությունն իսկապես նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար և արդարացիորեն ոգևորել է շատերին ինչպես՝ կենցաղային մակարդակում, այնպես էլ՝ որպես տնտեսական-քաղաքական իմաստով աննախադեպ քայլ մոնոպոլացված տնտեսություն ունեցող երկրի համար: Բայց «Քարֆուրի» բացումն իսկապես նշանակալի լինելով՝ ցույց է տալիս նաև Հայաստանի թշվառությունը:»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարոմ: