Կեցցե խնամիությունը. Իշխանությունը տանիք է տալիս ԲՀԿ-ին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն ընդդիմություն հռչակած և Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանից դուրս եկած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կենտրոնական գրասենյակի համար տարածք են տրամադրել Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի 1-ին և 2-րդ հարկերում: Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունն այն մասին, որ տարածքը պատկանում է պետությանը: Մեզ փոխանցեցին, որ շենքը գրանցված է պետգույքի վարչության հաշվեկշռում, որպես պետական գույք: Առայժմ ԲՀԿ-ի հետ համապատասխան պայմանագիր չի կնքվել:

«Քանի որ նրանք տարածք են փնտրում, առայժմ բանակցում են, պաշտոնական ոչինչ չկա»,-հայտնեցին վարչությունից՝ հավելելով, որ երբ դիմեն, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչ պայմաններով և ինչպես է նրանց տրվելու այդ տարածքը: Թեև ԲՀԿ-ականները հայտարարել են, որ արդեն նորոգում են տարածքը: Բնականաբար, այս տարածքն առանց իշխանությունների, մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանի իմացության, չէր կարող տրամադրվել: Սակայն ուշագրավ է նաև այն, որ պետգույքի վարչության պետը՝ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը, Նաիրա Զոհրաբյանի խնամին է. նրա աներձագը Զոհրաբյանի փեսան է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս