
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանի եղբայրը` Նոր Նորքի ոստիկանության նախկին պետ Մուշեղ Օհանյանը, օրեր առաջ եղել է հայաստանյան դատարաններից մեկում: «Ժողովուրդ»-ը փորձեց Օհանյանից հետաքրքրվել, թե ինչու է հայտնվել դատարանում: Մուշեղ Օհանյանն ասաց, թե որևէ խնդիր չունի: Իսկ երբ փորձեցինք մանրամասներ պարզել, թե այդ դեպքում ինչո՞ւ էր դատարան գնացել, վերջինս չցանկացավ պատասխանել` անջատելով հեռախոսը: Մեզ հասած տեղեկություններով՝ Մուշեղ Օհանյանը դատարան էր գնացել իր հարազատներից մեկի մահվան գործով դատական նիստին մասնակցելու համար»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: