Սպանված ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դուստրը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ քաղաքական պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա:
Իմ հայրը Պուտինի գլխավոր քննադատն էր: Նա Ռուսաստանում ընդդիմության ամենաուժեղ առաջնորդն է եղել: Նա պայքարել է Պուտինի դեմ, այլ ոչ թե ինչ-որ մեկի»,- կարծում է Նեմցովի դուստրը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ժաննա Նեմցովան հոր մահվան մեջ մեղադրում է Վլադիմիր Պուտինին, նա ասել է. «Քաղաքական իմաստով` այո»:
Բորիս Նեմցովի սպանությունից անմիջապես հետո Ժաննան արտերկիր է մեկնել:
«Նրանք սպանել են հորս, ես չեմ կարող լռել»,- պարզաբանել է Նեմցովան՝ հավելելով, որ չի վախենում վերադառնալ Ռուսաստան: