
Այսօր` սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 11:00 –ի սահմաններում “Լեքսուս” մակնիշի 33 ԼT 103 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Երևանի Զվարթնոց օդանավակայանում, դեպի մեկնման սրահ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էստակադային և 7 մետր ընկել ցած, որից հետո, մոտ 30 մետր գլորվելով, հայտնվել է բաց տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը` Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ Վարազդատ Մարգարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Մինչ շտապօգնության ժամանումը, վարորդին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել Զվարթնոց օդանավակայանի ոստիկանները և “Հայ ավիաբույժ” ընկերության ներկայացուիչները: Փաստի առթիվ Զվարթնոց օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի