ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես մեծահասակ կին եմ,  երկրորդ կարգի հաշմանդամ, բռնադատվածի ընտանիքից եմ, ուզում եմ իմանալ՝ էս մեր ավանդները ե՞րբ են տալու. ես 262 ռուբլի ունեմ, որ հլը չեմ ստացել, տալու՞ են, սպասե՞նք, թե էլ չեն տալու:Քերոբյան Անահիտ, 84տարեկան  ՊԱՏԱՍԽԱՆ.  Ինչպես գիտենք, բյուջեով ֆիքսված է եւ մարդիկ ստանում են: Արդեն հինգ տարի է, որ ավանդները վերադարձնում են, այս տարի նորից մեկ միլիարդ մոտ 7 հարյուր միլիոն դրված է բյուջեում, որ պետք է վերադարձվի, 84-ամյա կինը պետք է գրանցվի, որ ստանա: Ինքը պետք է պարտադիր սոցիալական ծրագրերում  գրանցված լինի, իր թղթերը պետք է պատրաստ լինեն, բացի դրանից, դեռ «Փարոսի» ցուցակում գտնվող ավանդատու մեծահասակների ցանկը չի ավարտվել, այժմ նրանց են վճարում, որից հետո կանդրադառնան նաեւ իրենց: Կա նաեւ աղետի գոտին, պատերազմի մասնակիցները, իրենց եւս պետք է վերադարձվի: Լավ կլինի նաեւ, որ տիկինը փաստաթղթերի կարգավորման համար նախօրոք Սոցապ նախարարության համապատասխան բաժին դիմի, որովհետեւ իր թղթերը պետք է տեղին լինեն, որպեսզի տիկինը ստանա, իսկ ավանդները անպայման բոլորին կվերադարձվեն: ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ խմբակցության ղեկավար«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տիկին Անահիտը, կարծում ենք, որեւէ օգտակար բան քաղեց Հեղինե Բիշարյանի խոսքերից: Նախ պետք է դիմի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի պարզի` իրեն երբ կվերադարձնեն ավանդները:  Իսկ եթե խնդիրներ առաջանան, թող դիմի «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն: Իհարկե, ավանդների վերադարձման խնդրում մենք տիկնոջը օգնել չենք կարող, բայց չենք թողնի, որ չինովնիկները «մեջ-մեջ» անեն 84-ամյա տիկնոջ հասանելիք գումարը:




Լրահոս