
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ։ Գյուղատնտեսական բարձրագույն կրթություն ունեցող երեսնամյա փոխնախարարը, ինչպես եւ ՀՀ երիտվերնախավի մեծ մասը, չի ծառայել հայոց բանակում: Այսպիսով՝ չափանիշ է դառնում այն, որ իշխանական վերին օղակներում պաշտոն ստանալու համար պետք է հայոց բանակում ծառայած չլինել: Ըստ ամենայնի, դա հատուկ խրախուսվում է Տիգրան Սարգսյանի կողմից: