Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Բավարիա» – «Շախտյոր» պատասխան հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել մյունխենցիների կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:
Մյունխենում կայացած հանդիպումն ավարտվել էր Գերմանիայի չեմպիոնի հաղթանակով՝ 7:0 հաշվով: Մյուլերը մասնակցել է ամբողջ խաղին և դարձել դուբլի հեղինակ: