Խոշոր հրդեհ` Կազանի առևտրի կենտրոնում. զոհերի թվում ԱՊՀ քաղաքացիներ կան (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կազանի «Ադմիրալ» առևտրի կենտրոնում երեկ երեկոյան առաջին հարկում տեղակայված սրճարանում հրդեհ է գրանցվել: Այն մասնակիորեն տեղայնացվել է: Ընդհանուր առմամբ` փրկվել է 650 մարդ:

vesti.ru-ի փոխանցմամբ` հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով տարածաշրջանի իրավապահ մարմիններին: Զոհերի թվում կան ԱՊՀ երկրների քաղաքացիներ: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 55-ը:

Զոհվածների շարքում կա 3 տղամարդ ու 2 կին: Տղամարդկանցից 2-ը Տաջիկստանի քաղաքացիներ են: Տուժածների շարքում կան նաև օտարերկրացիներ, նրանց քաղաքացիության մասին հստակ տեղեկություն չկա:

1052044719

1052045339 (1)

1052046229

1052047321

1052048690

1052049126




Լրահոս