ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ազգականները կրկին հայտնվել են զինված «ռազբորկաների» կիզակետում: Գյումրիում տեղի ունեցած հերթական նախընտրական կրակոցների գործով ոստիկանությունը մեղադրանք է առաջադրել ու հետախուզում հայտարարել Ղուկասյանի որդու՝ Սպարտակի նկատմամբ: Բացի այդ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ էլ ոստիկանություն բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Գյումրու ավագանու անդամ Կոլյա Ղուկասյանը, եւ իր ընկերներից Անդրանիկ Գասպարյանը: Մեր տեղեկություններով՝ առգրավվել են երիտասարդների հագուստները, վերցվել են կրակոցի հետքերի նմուշներ, կատարվել են դատաբժշկական փորձաքննություններ: Այս վիճաբանության պատճառն այն է, որ Գյումրու ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը, որը Ղուկասյանների ընկերն է, նախորդ ընտրություններում աշխատել է գործող քաղաքապետի համար, այժմ նախընտրական շտաբ է բացել Սամվել Բալասանյանի համար: Սպարտակին սա դուր չի եկել, եւ կատարվածն ավարտվել է կրակոցներով:




Լրահոս