
Tehnowar.ru կայքը հրապարակել է 1942 թ գերմանացիների կողմից օկուպացված Փարիզի լուսանկարներները: Լուսանկարներն արվել են Անդրե Զուկկայի կողմից 1940-44 թթ-ին: Սա միակ գունավոր լուսանկարներն են, որոնք արվել են այդ ժամանակաշրջանում: Արևոտ օրեր, օկուպանտներին ողջունող ֆրանսիացիների ժպիտներ…
Նշվում է, որ ֆրանսիացիները չեն սիրում այդ լուսանկարները, քանի որ դրանցում երևում է Փարիզի անհոգ կյանքն ու փարիզցիների կողմից գերմանական իշխանության ընդունումը: Փարիզի քաղաքապետարանը կտրականապես արգելել է գովազդել այդ լուսանկարների ցուցադրությունը, որը տեղի է ունեցել 2008 թ-ին: