Նախորդ ընտրություններում խայտառակ պարտություն կրած Հովսեփ Օգոմցյանը կրկին առաջադրել է իր թեկնածությունը Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի ղեկավարի ընտրություններում: Անկախացումից ի վեր համայնքի ղեկավար աշխատած Օգոմցյանը, լինելով բնիկ բագրատաշենցի, պարտություն կրեց Ադրբեջանից տեղահանված Արկադի Մակյանից, որը գյուղի դպրոցներից մեկի տնօրենն էր: Տեղեկացնենք, որ Հովսեփ Օգոմցյանը նախ ՀՀԿ անդամ էր, ապա դարձավ ԲՀԿ-ական: Արդյունքում ՀՀԿ-ն չներեց նրա «դավանափոխությունը» եւ չսատարեց, իսկ ԲՀԿ-ն էլ, այդ տարածաշրջանում լինելով «տակավին երիտասարդ», այնպիսի հեղինակություն չուներ, որ կարողանար ազդել ընտրությունների ընթացքի վրա: Պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե չի վախենում այս անգամ եւս տանուլ տալ, Օգոմցյանը պատասխանեց. «Նախորդ անգամ կրվել եմ, հիմի պիտի կրեմ: Ոչ մեկն էլ չի սատարելու: Ես կուսակցական չեմ: Ու հետո, ուզել ու դրել եմ: Հույսը ժողովուրդն է, թող նա գնահատի՝ ով ով ա»:
ԴՐԵԼ ԵՄ ՈՒ ԿԿՐԵՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ