ՍԿՍՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում շրջանառության մեջ են դրել «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն առաջարկում է համապետական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ընձեռել նաեւ ՀՀ-ից դուրս գտնվող կամ բնակվող ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այն կարծիքին է, որ «Ժառանգության» նախաձեռնությունը ռիսկային է: «Հայկական ինքնության  պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության ամբողջականության տեսանկյունից այդ հարցը քննարկման է արժանի, բայց միեւնույն ժամանակ ունենք Հայաստանից դուրս բնակվող շատ քաղաքացիներ, որոնք կարող են ենթարկվել ճնշումների թե՛ իրենց ապաստան տված պետությունների ներսում, թե՛ նաեւ Հայաստանի  որոշ ուժերի կողմից: Դրա համար ավելի լավ է պահպանել հետեւյալ երկակի օրենքը, որ քվեարկում է նա, ով երկրի քաղաքացի է ու բնակվում է այդ երկրում»,-Aravot.am-ին ասել է Ա. Սեդրակյանը:
Ստացվում է, որ միասին խորհրդարան մտած խմբակցության անդամները տարակարծիք են անգամ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելիս: Հետաքրքիր է՝ «Ժառանգություն» խմբակցության պառակտման հիմք կդառնա՞ այս իրավիճակը:




Լրահոս