Լարսում հայկական բեռների համար «կանաչ ուղի» կգործի. tert.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Tert.am-ը գրում է. «Լարսի ռուս-վրացական անցակետում Հայաստանից ուղևորվող բեռների համար կբացվի հատուկ «կանաչ ուղի», որպեսզի արագացված ընթացակարգով բեռնատարները ապրանքները արտահանեն Հայաստանից Ռուսաստան։ Մեկ ամսվա ընթացքում հայկական և ռուսական կողմերի կողմից մոնիտորինգներ կիրականացվեն, թե հայկական բեռներն ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱՊՀ տիպային հարկային օրենսգրքի մշակման աշխատանքային խմբի անդամ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը:

«Որպեսզի հնարավորինս այդ պրոցեսն արագացվի: Մեկ ամսվա ընթացքում մեր և իրենց կողմից մոնիտորինգներ կիրականացվեն, թե ինչքանով մեր բեռները և ինչ արագությամբ են անցնում այդ մաքսակետերը, որպեսզի այն, ինչ մենք ասում էինք, որ ԵՏՄ-ին միանալուց հետո մենք ավելի ազատ և հեշտ կներթափանցենք շուկաներ, դա ապահովվի»,–հավելեց նա։

Սուրեն Կարայանը նաև հավելեց, որ օրերս ռուսական կողմի և  Էկոնոմիկայի նախարարության և մաքսային, հարկային և էներգետիկայի նախարարության մեր ներկայացուցիչների հետ նավթամթերքների արտահանմանն առնչվող մի շարք հարցերի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

«Ինչպես գիտեք, 2013-ի դեկտեմբերի Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց երկկողմանի համաձայնագիր, որը վերաբերում էր նավթամթերքներին և չմշակված ադամանդի հումքին, որ այդ ապրանքների գծով արտահանման մաքսատուրքեր չեն կիրառվելու: Սակայն կար խնդիր, մասնավորապես նավթամթերքների որոշ խմբերի մասով, որ օգտագործվում է «Ռուսալ Արմենալի» կողմից որպես հումք, և խնդիր է բարձրացվել այդ կազմակերպության կողմից, որ ռուսական կողմը չի տրամադրում այդ հումքը, հեղուկ նավթային պարաֆինը` առանց արտահանման մաքսատուրքի դրույքաչափի»,- ասաց Սուրեն Կարայանը:

Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս