
ՀՅԴ` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ներկա փուլին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև` բարեփոխումների հայեցակարգը հավանության արժանացնելու հետ կապված հարցեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ ավելի վաղ ՀՅԴ-ն հրապարակել էր Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ գնահատականներ և առաջարկություններ, որոնք էլ ներկայացրել են Սերժ Սարգսյանին:
«Այս պահի դրությամբ գրեթե բոլոր կետերում կա փոխադարձ ընկալում, առաջարկություններն ամբողջական իրացման ենթակա են, հայեցակարգում կա լիակատար համաձայնություն՝ քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների և այլ հարցերով»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Վերջինս չցանկացավ բարձրաձայնել, թե որ հարցերի շուրջ կա տարակարծություն` շեշտելով, որ կոնսոլտացիաները դեռ շարունակվում են: