«Լավ նպատակի հասնելու համար պետք է բարոյական միջոցներ օգտագործել: Անհնար է անօրինականությամբ օրինականություն հաստատել, ուղղակի անհնար է»:
Իսկապես օրինակելի խորհուրդներ է տալիս Սերժ Սարգսյանը հայ երիտասարդներին. բարոյական միջոցներով նպատակին հասնել: Իհարկե: Իսկ պահպանվում են արդյոք այդ մեթոդները մեր երկրում, ովքեր են Հայաստանի բարձրագույն իշխանությունները, ինչ ճանապարհներով են այնտեղ հասել: Եթե նայենք նույն Սերժ Սարգսյանի շրջապատին, հենարաններին, պետք է նկատենք, որ մարդիկ են, որոնք «կաշվի» մի քանի գույն փոխելով են հասել իշխանության: Քծնանքն ու շողոքորթությունը վերին հարթությունում են: Դա՞ է բարոյական արժեքը՝ յուրայինների գործած հանցանքները չնկատե՞լը, թե՞ Տիգրան Սարգսյանի նման գեղեցիկ տեքստեր կարդալը: