Պակյաոյի դեմ մենամարտը հնարավոր դարձավ իմ շնորհիվ. Մեյվեզեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Մեննի Պակյաոյի հետ մայիսի 2-ին կայանալիք մենամարտը հնարավոր է դարձել միայն իր շնորհիվ:

«Փորձել են այս մենամարտը կազմակերպել նաև նախկինում, բայց չէր ստացվում: Վերջապես ստացվեց: Պակյաոյի դեմ մենամարտը հնարավոր դարձավ իմ շնորհիվ:

Մայիսի 2-ին ամբողջ աշխարհն ուշադրությամբ կհետևի Մեյվեզեր – Պակյաո մենամարտին: Այն ամենամեծ դիմակայությունն է բռնցքամարտի պատմության մեջ»,- նշել է Մեյվեյզերը:




Լրահոս