
«Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ, սակայն հունվարի վերջից այն կայունացել է: Մենք կոչ ենք անում կողմերին հետևել զինադադարի ռեժիմին, որպեսզի բարենպաստ մթնոլորտ ստեղծվի խաղաղ բանակցությունների համար»,- այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Դիվանագետը նշել է, որ բանակցությունների գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակչության շահերը:
«Հենց այս պատճառով էլ համանախագահները Լեռնային Ղարաբաղ ուղևորություններ են կատարում, հանդիպում են այնտեղի դե ֆակտո ղեկավարության ու համայնքի այլ անդամների հետ»,- ասել է Ուորլիքը: