
Լիտվայի անկախության վերականգնման 25-ամյակի առթիվ Հայաստանում Լիտվայի դեսպանատունը Մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացրեց մշակութային երեկո:
Իրենց ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացրին դաշնակահար Պետրաս Ջենիուսասը և սաքսաֆոնահար Լիուդաս Մոկունասը: Երկու երաժիշտները միասին հանդես են գալիս 2011-ից, և անկախության վերականգնման 25-ամյակի առթիվ հայ հանդիսատեսը ևս հնարավորութուն ունեցավ վայելել նրանց ստեղծագործությունները:
Armlur.am-ի հետ զրույցում Պետրաս Ջենիուսասը և Հայաստանում Լիտվայի Հանրապետության դեսպան Էրիկաս Պետրիկասը ներկայացրին նման նախաձեռնությամբ հենց այս օրը ներկայանալու կարևորությունը: