
«Ադրբեջանցիների կողմից են կայքը կոտրել, որովհետեւ այնտեղ ինչ-որ թուրքական նշաններ կար տեղադրված, ինչի միջոցով հասկացանք, որ նրանք են արել»:
«Օրինաց երկիր» կուսակցությունը թեեւ այդպես էլ չի վերակազմավորվում, բայց այնտեղ իրենց չգործող կայքի հետ կատարված անհասկանալի գործողությունները շատ են կարեւորում: Սակայն, այդքանով հանդերձ, կայքի մասին արված հայտարարություններն աբստրակտ ոճի են: Հ. Բիշարյանի հայտարարությունից այդպես էլ պարզ չի դառնում՝ ի վերջո, հենց ադրբեջանցիներն են «Օրինաց երկրի» կայքը վնասել, թե նրանց անունից հանդես եկող ինչ-որ երրորդ կողմ: Բացի այդ, եթե համացանցային գրոհի հեղինակներն ազերիներն են, այդ դեպքում ինչո՞ւ են այնտեղ ոչ թե ադրբեջանական, այլ թեկուզ բարեկամ, բայց բոլորովին այլ պետության նշաններ տեղադրել: