Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցությունը կանցկացնի իր գործադիր մարմնի հերթական նիստը: Այս նիստում, ինչպես և մյուս բոլոր դեպքերում, օրակարգը հայտնի է դառնալու տեղում, սակայն արդեն իսկ տեղեկություններ կան, որ նիստի ընթացքում քննարկվելու է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Ըստ որոշ տեղեկությունների` նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ազդարարելու է սահմանադրական բարեփոխումների մեկնարկի մասին: Նշենք, որ ԳՄ նիստին այս անգամ ոչ բոլոր անդամներն են ներկա լինելու: Մասնավորապես, աշխատանքային այցով Քուվեյթում է գտնվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ մեկնել էր Բալթյան երկրներ: