
Ղազախստանի ընդդիմադիր Համազգային սոցիալ-դեմոկրատակատն կուսակցությունը որոշել է չմասնակցել արտահերթ նախագահական ընտրությունների: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ. հայտնում են ղազախական լրատվամիջոցները:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են ապրիլի 26-ին: Իշխող «Նուր Օտան» կուսակցությունն առաջադրել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին որպես երկրի նախագահի թեկնածու:
Ներկայումս, Նազարբաևից բացի, այդ պաշտոնին է հավակնում Կոմունիստական կուսակցությունից Տուրգուն Սիզդիկովը: Թեկնածուների առաջադրումը շարունակվում է: