Երեք ռուս դիվանագետ Չեխիայի իշխանությունների կողմից մեղադրվում է լրտեսության մեջ. հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով Չեխիայի հանրային ռադիոյին:
«Չեխիայի հակահետախուզությունը վերջին շրջանում բացահայտել է Պրահայում 3 ռուս լրտեսի, ովքեր ստիպված էին առանց աղմուկի լքել Չեխիայի տարածքը: Չեխական դիվանագիտությունը, հակամարտության սրման մտավախություններից ելնելով, չի արտաքսել ռուս դիվանագետներին, այլ պարզապես չի երկարացրել երկրում մնալու նրանց թույլտվությունը»,- հայտարարել են ռադիոկայանը:
Ռադիոկայանի աղբյուրների խոսքերով՝ հակահետախուզությունը ձախողել է օպերացիա, որը կարող էր սպառնալ Չեխիայի անվտանգությանը: