Նախկին ԲՀԿ-ականները բացառում են ՕԵԿ-ին միանալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, թե իր տեղեկություններով մի քանի նախկին ԲՀԿ-ականներ դիմել են ՕԵԿ` նրանց միանալու համար: ՕԵԿ-ականներն էլ զերծ են մնում որևէ անուն հրապարակելուց, սակայն նման դիմումների և հանդիպումների առկայության մասին չեն բացառում:

Armlur.am-ն այս մասին փորձեց զրուցել նախկին ԲՀԿ-ականների հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել կուսակցությունն առաջինը լքած Արագած Ախոյանի և ԲՀԿ-ից վերջերս հեռացած Արայիկ Աղաբաբյանի հետ: Նրանք երկուսն էլ մեզ հետ զրույցում նշեցին, որ նման հանդիպում չեն ունեցել և ապագայում էլ բացառում են ՕԵԿ-ին անդամագրվելու տարբերակը:

«Ես բավականին հարգանքով եմ վերաբերվում բոլոր կուսակցություններին, այդ թվում նաև ՕԵԿ-ին, բայց որևիցէ նման քննարկում և մտադրություն չունեմ», – նշեց Արագած Ախոյանը` հավելելով, որ հետագայում ևս բացառում է այդպիսի հնարավորությունը:

Արայիկ Աղաբաբյանն էլ նշեց, թե նման քննարկումների առկայության մասին առաջին անգամ մեզնից է նշում, ապա հավելեց. «Ես այս հանրապետության քաղաքացի եմ, օրվա մեջ տասնյակ, հարյուրավոր մարդկանց կարող եմ հանդիպել զուտ ընկերական: Կարող է Ազգային ժողովի միջանցքներում մարդկանց չբարևե՞նք: Իմ հետ կապված տենց քննարկում չի եղել, չեմ էլ պատրաստվում»:




Լրահոս