ՍԿԱՆԴԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստորեն, կիսամերկ կարելի է պատկերել ոչ միայն դերասանուհիներին ու երգչուհիներին, այլեւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային: Իսպանական «Magazine de Fuera de Serie»-ը սկանդալային համար է թողարկել, որի շապիկին պատկերված է Միշել Օբաման` կուրծքը բաց ստրկուհու տեսքով: Սակայն այս ամենը մեծ քննադատության է արժանացել. երեւույթը որակել են ռասիստական: Ամսագրում առաջին տիկինը ներկայացվում է որպես ստրկուհու թոռնուհի, նշվում է, թե «Միշել Օբամայի նախապապերը ստրուկներ են եղել»: Daily Mail-ի հաղորդմամբ` հրապարակման նպատակն է ցույց տալ, որ կայացած յուրաքանչյուր տղամարդու կողքին ուժեղ կին է կանգնած:
Բնականաբար, առաջին տիկինը նույնիսկ տեղյակ էլ չի եղել, որ ֆոտոշոփի օգնությամբ նրան կմերկացնեն ու լուսանկարը կտեղադրեն առաջին էջին:
Ֆոտոշոփի ենթարկված լուսանկարի օրիգինալը ֆրանսիացի նկարիչ Մարի-Գիյեմին Բենուայի 1800թ. հեղինակած կտավն է` «Սեւամորթ կինը», որը ցուցադրվում է Լուվրում:




Լրահոս