ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՀՀ նախագահի նստավայրի պաշտոնական մուտքի աջ եւ ձախ կողմերում Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղադրվեցին Արցախի վարդագույն մարմարից քանդակված Նոյի եւ Տիգրան Մեծի արձանները: Սերժ Սարգսյանի օրոք՝ մի գիշերվա մեջ, դրանք անհետացան: Արձանների հեղինակ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը գոնե տեղյա՞կ է՝ ուր են տեղափոխել արձանները, եթե չեն ոչնչացրել:

Եկատերինա Սարգսյան, 34 տարեկան, բժշկուհի


ՊԱՏԱՍԽԱՆ.
Նախագահն ինձ տեղեկացրեց, որ ես գնամ, նայեմ, թե արձանները ուր են տեղափոխել: Գնացի եւ տեսա, որ դրանք տեղափոխել են շենքի հակառակ կողմ եւ պատվանդանների վրա գեղեցիկ տեղադրված են: Այդ տարածքում խնջույքներ են կազմակերպվում, մեծ արարողություններ են լինում: Էնտեղ գալիս են աշխարհի պրեզիդենտները, մեծամեծերը, եւ ես հասկացա, որ դրա համար են տեղափոխել արձանները: Իհարկե, ես կուզեի՝ այդ արձանները մնային իրենց տեղում, չէ՞ որ դրանք պրեզիդենտների համար չեմ ստեղծել, այլ՝ ժողովրդի: Դրանք արվեստի գործեր են, եւ ես հաստատ կարող եմ ասել, որ չեն ոչնչացվել, ես անձամբ տեսել եմ եւ նույնիսկ ֆոտոներ եմ արել:

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կարեւորը, որ արձանների հեղինակն առանձնապես չի տխրել իր քանդակները նախագահական շենքի հետնամաս տեղափոխելու փաստից:




Լրահոս