ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկալի է իմանալ՝ արդյոք Երեւանի քաղաքապետարանի օրակարգում կա քաղաքի բազմանաբկարանային շենքերում սանմաքրման, այսինքն՝ ախտահանման աշխատանքներ սկսելու ծրագիր` շենքերում վխտացող խավարասերների դեմ պայքար մղելու համար:

Էլմիրա Պետրոսյան, 56 տարեկան, կենսաքիմիկ

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի 4419 բազմաբնակարան շենքերի կառավարումն իրականացվում է՝ 286-ը՝ համատիրությունների, 117-ը՝ լիազորագրային կառավարիչների, 175-ը՝ վարչական շրջանների ղեկավարների եւ 9-ը՝ ԿԷՉ-ի կողմից:
Բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար: Ավելացնենք, որ վատթար վիճակում է վերելակային տնտեսությունը:
Ներկայում Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման բնագավառի բարեփոխումներին ուղղված միջոցառումների ծրագրի նախագիծ է մշակվել, որը բխում է ՀՀ կառավարության 2008թ. ապրիլի 28-ի հ. 380-Ա որոշման հիմնադրույթներից: Նախագիծը ներառում է բնակարանային ֆոնդի շահագործման եւ կառավարման բնագավառի հիմնախնդիրները, ծրագրի նպատակը, բարեփոխումների հիմնական սկզբունքները, կառավարման նոր մոդելի նկարագիրը, իրականացման հիմնական ուղղությունները, ֆինանսական գնահատականն ու միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի եւ
տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ոչ միայն առնետները, այլեւ շենքերի շրջակայքում թափառող շներն ու կատուները վաղուց են գլխացավանք դարձել մեր հայրենակիցների համար: Խնդիրն այն է, որ պատկան մարմիններին հաջողվում է թերեւս միայն այդ կենդանիների բնական աճը կանխել: Եւ արդյունքում նրանց թիվը ո՛չ ավելանում է, ո՛չ էլ պակասում:




Լրահոս