Շրջիկ «Ռաֆաելլո»-ն հայտնվեց Ավ. Իսահակյանի արձանի դիմաց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանանց մեկամսյակի շրջանակներում տոնական միջոցառումները Երևանում շարունակվում են: Եվ այդ միջոցառումների շրջանակներում ամեն ընկերություն փորձում է օգուտ քաղել` իր ապրանքը գովազդելով ու ներկայացնելով մարդկանց:

Այսօր առավոտյան Երևանի Աբովյան փողոցում` Ավետիք Իսահակյանի արձանին հարող տարածքում, հայտնվեց «Ռաֆաելլո» ընկերության փոքրիկ տաղավարը: Ու թեև այն գունավոր է ու դրական տրամադրություն է ներշնչում, սակայն, համաձայնվե´ք, որ ոչ այնքան հարմար տեղում է դրված: Քաղաքում բազմաթիվ են այն վայրերը, որոնցում կարող են տեղ գտնել նման ժամանցային տաղավարները, ուստի` պարտադիր չէր այն բերել ու տեղադրել հենց մեծ բանաստեղծի` Ավետիք Իսահակյանի արձանի դիմաց:

lur kadr1

lur kadr2

lur kadr3

lur kadr4

lur kadr5

lur kadr7

lur kadr8

lur ladr6

lur ladr7




Լրահոս