
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածյալ հանդիսացող Զաուր Դադաևը կրկին խոստովանել է իր մեղքը. նախօրեին հաստատել է նրա փաստաբան Իվան Գերասիմովը:
«Հրապարակելով որոշումը՝ դատավորը նշել է, որ Դադաևը խոստովանել է իր մեղքը: Ընդ որում, այն անհիմն չի եղել»,- պարզաբանել է պաշտպանը:
Ավելի վաղ Դադաևը, համաձայն «Մոսկովսկի կոմսոմոլեցի» տեղեկությունների, իրավապաշտպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ չի ընդունում իր մեղքը և որ նրան ստիպել եմ խոստովանական ցուցմունք տալ: