
Սերժ Սարգսյանն այսօր սահմանադրական փոփոխությունների շրջանակում հանդիպում է ունեցել ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչների հետ: Armlur.am-ի հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը տեղեկացրեց, որ հանդիպման վերաբերյալ մանրամասներ չի կարող ասել:
Նա միայն նշեց, որ ԲՀԿ-ն ևս մեկ անգամ հաստատել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը: Նշենք, որ ԲՀԿ-ն դեմ է սահմանադրական փոփոխություններին` համարելով, որ դա գործող իշխանության վերարտադրման նպատակով է արվում:
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանն արդեն հանդիպումներ է ունեցել ՄԱԿ կուսակցության, ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի ներկայացուցիչների հետ: