
«Մոնակո»-ի ու Կոլումբիայի հավաքականի հարձակվող Ռադամել Ֆալկաոն այս մրցաշրջանի վերջում լքելու է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, թե 29-ամյա ֆուտբոլիստն ու նրա շրջապատի մարդիկ վստահ են, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը մեծ սխալ էր։ Նրա համար իսկական շոկ է եղել ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի՝ հարձակվողին երկրորդ թիմ տեղափոխելու որոշումը։