Հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում Սբ Սարգսի օրվա առթիվ անցկացվեց «Սիրո լավագույն խոստովանություն» մրցույթ: Մասնակցելու համար մրցույթի հայտարարության տակ անհրաժեշտ էր թողել սիրո գեղեցիկ խոստովանություն` մեկնաբանության տեսքով: Մրցույթի պայմանների համաձայն` հաղթող պետք է ճանաչվեին առավելագույն թվով «like» հավաքած խոստովանության հեղինակները:
Մրցույթի արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող ճանաչվեցին Անահիտ Մամյանը և Հայկ Միքայելյանը, որոնք հրավիրվեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ` մրցանակները ստանալու: Հաղթողները ստացան երկուական Alcatel One Touch POP S7 սմարթֆոն՝ իրենց և իրենց սիրելիների համար:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես:
Համեցե՛ք ՎիվաՍել-ՄՏՍ ցանց՝ Ձեր հեռախոսահամարով: